Մինսկը պատրաստ է Ռուսաստանից հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնել: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, հայտարարել է Բելառուսի ռազմաարդյունաբերական պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Սոլոնինկոն՝ համարելով, որ այդ համակարգերն ամենալավերից մեկն են: «Մենք պատրաստ ենք գնել C-400, բայց պատրա՞ստ է արդյոք եւ կարո՞ղ է Ռուսաստանը վաճառել այս համակարգերը: Կարծում եմ, դա ժամանակի հարց է»,- շեշտել է Սոլոնինկոն՝ ՀԱՊԿ ռազմա-տնտեսական միջպետական հանձնաժողովի նիստի ժամանակ: