Կանադայի իշխանությունների կողմից Սենտ-Ջոնս նավահանգստում կալանավորված եւ 122 ուղեւորի համար նախատեսված «Լյուբով Օրլովա» զբոսանավի ռուս եւ ուկրաինացի ծովայիններից բաղկացած անձնակազմին օգնություն տրամադրելու նպատակով նավահանգիստ է մեկնել Կանադայում ՌԴ դեսպանության հյուպատոսական բաժնի վարիչ Անդրեյ Վարլամովը: «Անձնակազմի անդամների առողջությանը ոչինչ չի սպառնում»,- ԼՁԸՀ-ՁԸհհ-ին ասել է հյուպատոսը՝ հավելելով, թե նավի վրա գտնվող մթերքի եւ վառելիքի պաշարն անձնակազմին դեռ մեկ ամիս էլ կբավարարի:
Նախօրեին Կանադայում ՌԴ դեսպանությունը դիմել էր ԱՆԳ-ին՝ խնդրելով նպաստել նավի կալանավորման պատճառները պարզելու հարցում: Նավը երեք զբոսանք է իրականացրել Արկտիկայի երկայնքով՝ Կանադայի ափամերձ տարածքում: Հերթական նավարկությունից վերադառնալուց հետո այն կալանավորվել է: Ըստ որոշ տեղեկությունների, կալանավորման պատճառ է դարձել կոմերցիոն վեճը, որը, ամենայն հավանականությամբ, Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր նահանգային դատարանում քննարկման առարկա կդառնա: Նավի տերերին ներկայացվել է շուրջ 250 հազար դոլարի պահանջ՝ նավը վերանորոգելու համար: