Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԵՎ ՉԻՆԱՑԻՆԵՐԸ

Հոկտեմբեր 02,2010 00:00

«Առավոտը»  տեղեկացրել է, որ Եղվարդ քաղաքի հարեւանությամբ գտնվող, խորհրդային տարիներից մնացած կիսակառույց ջրամբարը զբոսաշրջությանը, ձկնարդյունաբերությանը, նաեւ ոռոգմանը ծառայեցնելու ծրագիր կա՝ «Մասիս, Սիս եւ Նոր Հայաստան»: Սա լճափնյա հանգստավայրերի հյուրանոցային համալիր է՝ հանգստի ու զվարճանքի բոլոր ծառայություններով: Գտնվելով Արարատի, Արագածի, Արայի լեռան եւ Հայկական պարի կենտրոնում՝ հանգստավայրը կգրավի ոչ միայն աշխարհասփյուռ հայերին, այլեւ՝ օտարներին: Տեղեկացրել ենք նաեւ, որ, ըստ նախագծի հեղինակների, այս ծրագիրը կապահովի մոտ 5000 աշխատատեղ եւ որ ծրագրով հետաքրքրված է ամերիկյան «Էմ Ջի Էմ Միրաժ» ընկերությունը:
Իսկ երեկ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացանք, որ չինացի գործարարներն են ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ քննարկել «Մասիս, Սիս եւ Նոր Հայաստան» նախագծում ներդրումների հնարավորությունները: Չինացիները արդեն ծանոթացել են նախագծին, քննարկել ներդրումներ կատարելու հնարավորությունները: Արմեն Գեւորգյանը խոստացել է, որ կառավարությունը կաջակցի գործարարներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել