Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ՄԵԿԻՑ ԱՐՅՈՒՆ ՄԻ՛ ՎԵՐՑՐԵՔ

Հոկտեմբեր 02,2010 00:00

«Բոլորս էլ գիտենք, թե ովքեր են հիմնականում դառնում դոնորներ: Նրանք, ովքեր գումարի կարիք ունեն: Դրա համար չպետք է պատահական դոնորների ընտրել եւ պետք է նրանց հետ լուրջ աշխատանք տանել, քանի որ նրանց արյունը հատուկ նպատակներով է օգտագործվելու»,- երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում՝ «Արյունաբանության եւ փոխներարկաբանության արդի խնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական կոնֆերանսի ժամանակ ասաց Ռուսաստանի Ոսկրածուծի փոխպատվաստման եւ մոլեկուլյար հեմատոլոգիայի ԳՀԻ տնօրեն, պրոֆեսոր Վ. Գ. Սավչենկոն: «Ա1+»-ի փոխանցմամբ, հավաքվածները բժիշկներին կոչ են արել արյան դոնորներ ընտրելիս շատ ուշադիր լինել՝ վարակիչ հիվանդություններից՝ հատկապես ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ից խուսափելու համար: Ինչպես նշել է ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժնի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանը, արյան վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցները քիչ են ու դժվար. տվյալ անհատի մոտ վիրուսը հայտնաբերում են, սակայն համապատասխան անտիգեն չի արտադրվում:
Հեմոբլաստոզով ամենից շատ հիվանդացության դեպքեր են արձանագրվել Կոտայքի մարզում՝ 15,1 տոկոս, Վայոց ձորում, Տավուշում եւ Երեւանում:
Հիվանդացության ամենացածր ցուցանիշները Գեղարքունիքի մարզում են՝ ընդամենը 8 տոկոս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել