Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի հիմնական խնդիրն է թույլ չտալ ղարաբաղյան հակամարտության ծխացող փուլի ակտիվացում: Այդ մասին, ըստ news.am-ի, երեկ «Հայ-ռուսական հարաբերություններ» հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովին առընթեր փորձագիտական-վերլուծական խորհրդի անդամ Ինոկենտի Ադյասովը: Նրա խոսքով, ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, ստիպված է լինելու ինչ-որ կերպ միջամտել: «Իսկ նա ինքը շատ խնդիրներ ունի, քանի որ մեր հիմնական խնդիրն է թույլ չտալ պատերազմի վերսկսումը»,- ասել է փորձագետը:
Իսկ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը ասել է, որ ինչ էլ լինի Հայաստանի հետ, Ռուսաստանը չի կարող հենվել տարածաշրջանի որեւէ այլ երկրի վրա: Ընդ որում, նա նշել է, թե Հայաստանի անվտանգության համակարգը կախված է Ռուսաստանի հետ համագործակցությունից, որը Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողն է՝ 20 մլրդ դոլարով: