Նախօրեին, ժամը 20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածք՝ առանց տեղաշարժի, եւ մարմնի տարբեր շրջանների արյունազեղումներ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից news.am-ին հայտնում են, որ նա հիվանդանոցում հայտնել է, որ գլխապտույտի հետեւանքով վայր է ընկել: Նույն օրը Զարուհի Պետրոսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հոկտեմբերի 1-ին, ժամը 3-ին, մահացել է: Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: