Լրահոս
Օրվա լրահոսը

«ՑՅՈՒՐԻԽ-2»

Հոկտեմբեր 02,2010 00:00

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռ շարունակվում է, եւ ԱՄՆ-ը ձգտում է «Ցյուրիխ-2» ծրագիրն իրականացնել։ «Հիմա Հովիկ Աբրահամյանին կանչել են Շվեյցարիա։ Այսպես ասած՝ «մշակում է գնում»՝ «Ցյուրիխ-2»-ի նախապատրաստումը. խորհրդարան կբերեն պայմանագրերը, կընդունենք։ Հիմնական նպատակն այն է, որ նույն բանն իրականացնեն, բայց իմ տվյալներով՝ մեջն ավելացրած է տնտեսական մաս՝ ազատ տնտեսական գոտիների ստեղծում, առեւտուր, փող։ Ասում են՝ դուք կտաք, այսպես կոչված, «օկուպացված» շրջանները, դրանից հետո սահմանները կբացվեն, բայց դրա համար փող էլ կտանք»։ Պատասխանելով հարցին, թե ո՞ւմ հավատալ՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի՞ն, ով հերքել է հայ-թուրքական գաղտնի բանակցությունների փաստը, թե՞ Շվեյցարիայի արտգործնախարարին, ով հակառակն է պնդում՝ Արամ Կարապետյանն ասել է. «Ես, իհարկե, մարդկանց չեմ ուզում վիրավորել, բայց եկեք սպասենք, տեսնենք՝ Շարմազանովն ի՞նչ է ասելու, որովհետեւ մեզ մոտ, ինչպես միշտ, ամեն ինչ ասում է Շարմազանովը։ Իսկ Գալուստ Սահակյանը վերջինն է. երբ որ հասկանում են, որ Շարմազանովի ասածը չհասկացան, այդ ժամանակ գալիս է Գալուստ Սահակյանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել