Խոր վշտով տեղեկացանք Ամալյա Կոստանյանի՝ «Թրանսփերենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի անժամանակ մահվան մասին: Համագործակցության երկար տարիների ընթացքում մենք բարձր ենք գնահատել Ամալյային՝ իր ազնվության, մասնագիտական պատրաստվածության եւ սեփական գործին նվիրվածության համար: Նրա բացակայությունը մեծ կորուստ է Հայաստանի համար, որն ունի նման խիզախ եւ անկեղծ մարդկանց կարիք: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ամալյայի ընտանիքի անդամներին եւ գործընկերներին:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ