Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ԳՄԲԵԹԻՆ ԽԱՉԸ ՏԵՂԱԴՐՎԵՑ

Հոկտեմբեր 02,2010 00:00

Մինչ թուրք ազգայնականները նամազ էին կազմակերպում Անիի Մայր տաճարում, Թուրքիայի տարածքում գտնվող մեկ այլ եկեղեցում՝ Աղթամարի Սուրբ Խաչում, վերջապես տեղադրվեց խաչը: Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն: Սեպտեմբերի 30-ի գիշերը Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին տեղադրվել է այն խաչը, որի բացակայության պայմաններում սեպտեմբերի 19-ին, ավելի քան 95 տարի դադարից հետո, առաջին անգամ այդ եկեղեցում պատարագ մատուցվեց: Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիրներից Արիս Նալջիի փոխանցմամբ, այսօր առավոտյան լրագրողների բավական մեծ մի խումբ պետք է գնա եւ լուսանկարի այն, իսկ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ սրբազան Աթեշյանը Սուրբ Խաչ եկեղեցում արարողություն կիրականացնի:
Արիս Նալջին հնարավոր չի համարել խաչը հետագայում եկեղեցու գմբեթից նորից հանելու հնարավորությունը, բայց նշել է, որ իրենց համար առավել կարեւոր է, թե խաչի տեղադրումից հետո այնտեղ կկարողանա՞ն կանոնավոր կերպով ամեն կիրակի պատարագ մատուցել, թե՞ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել