Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՔՐ ՄԱՐԴԻԿ՝ ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ

Հոկտեմբեր 02,2010 00:00

«Հուսով եմ, որ ինչ-որ մի ժամանակ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ընդհանուր սահման կլինի»,- news.am-ի մատուցմամբ, նման ցանկությամբ «Հայ-ռուսական համագործակցություն» հեռուստակամուրջի ընթացքում հանդես է եկել ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ Սեմյոն Բաղդասարովը: Տարածաշրջանային գործընթացների նման տեսլականը Բաղդասարովը մեկնաբանել է նրանով, որ Հայաստանը Ռուսաստանի միակ դաշնակիցն է տարածաշրջանում, իսկ Վրաստանը դեռ «շարունակում է թշնամական քաղաքականությունը ազգային եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ»: «Եթե Վրաստանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունն ազգային եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, ինչո՞ւ Աբխազիա-Փոթի-Աջարիա-Ջավախք միջանցք չբացել: ԱՄՆ-ն վաղուց կաներ դա, իսկ մենք մեզ համեստ ենք պահում: Հուսով եմ՝ ժամանակի հետ այդ համեստությունը կանցնի»,- հույս է հայտնել Բաղդասարովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել