Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ վերելակների սեղմակների վրա գրեթե 35 անգամ ավելի մանրէներ կան, քան հասարակական զուգարանի նստելատեղին: Անցկացվել են հյուրանոցների, ռեստորանների, բանկերի, գրասենյակների եւ օդանավակայանների վերելակների սեղմակների մակերեւույթի մանրէաբանական հետազոտություն, բացահայտվել է, որ սեղմակների մեկ քառակուսի սմ-ի վրա գտնվում են միջինը 313 մանրէի գաղութառաջացնող միավոր: Հասարակական զուգարանի նստելատեղին համապատասխան ծավալի վրա կարելի է գտնել 8 գաղութառաջացնող միավոր: Պարզվել է, որ վերելակների սեղմակների վրա գտնվող մանրէների շարքում առկա են հիվանդածին մանրէներ, հիմնականում աղիքային խմբից: