Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԵՔՍ ՍՏՐՈՒԿՆԵՐԻ» ՃԱՄԲԱՐՈՒՄ

Հոկտեմբեր 01,2010 00:00

Նիգերիայի թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային գործակալության տվյալներով՝ հազարավոր նիգերիացի աղջիկներ, մեծամասամբ՝ անչափահասներ, աշխատանք գտնելու նպատակով մեկնել են արտասահման, սակայն հայտնվել են Մալիի հասարակաց տներում։

Այդ հասարակաց տները ղեկավարում են տարեց նիգերիացի կանայք՝ «մադամները», ովքեր սեռական շահագործման են ենթարկում աղջիկներին՝ խլելով ամբողջ եկամուտը։ Խոսքը հարյուրավոր հասարակաց տների մասին է, որոնցից յուրաքանչյուրում «աշխատում» է 200 աղջիկ։ Սեքս ստրուկների վերածված աղջիկների թիվը, ըստ գործակալության, հասնում է 40000-ի։ Նրանց քայլերը հսկում են «մադամները», նրանք են որոշում, թե զոհերը ինչ պետք է անեն, որտեղ եւ երբ։ Այդ հասարակաց տներից շատերն ունեն նաեւ հատուկ աբորտի կլինիկաներ, որտեղ պտուղները հեռացվում են ժողովրդական մեթոդներով։ Գործակալությունը պարզել է նաեւ, թե տրանսպորտային ինչ միջոցներով են այդ կանայք տեղափոխվել Մալի։ Այժմ նրանք բանակցում են Մալիի ոստիկանության հետ՝ փորձելով փրկել եւ հայրենիք վերադարձնել այդ «զոհերին», քայլեր են ձեռնարկում մարդկանց առեւտրին վերջ տալու, կազմակերպիչներին բացահայտելու եւ դատապարտելու ուղղությամբ։ Մալիի իշխանություններն այս խնդրի շուրջ որեւէ մեկնաբանություն չեն արել։ Նշենք, որ Մալիում մարմնավաճառությունը օրինական է, սակայն՝ ոչ անչափահասների մարմնավաճառությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել