Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԲՈՒՐՎԵՔ ԵՎ ԱՊՐԵՔ ԱՌՈՂՋ

Հոկտեմբեր 01,2010 00:00

\"\"Համբույրը կարող է բազմաթիվ հիվանդություններ կանխել։ Դա ունի գիտական բացատրություն։ Տեւական համբույրը կանոնավորում է բերանի խոռոչի թթվայնությունը։ Ուտելուց հետո ամեն անգամ համբուրվելը նվազեցնում է կարիեսի առաջացման ռիսկը։ Կրքոտ համբույրների սիրահարները զգալիորեն ավելի հազվադեպ են հիվանդանում լնդախտով, քանի որ այդ հիվանդության լավագույն բուժումը մերսումն է։ 20-ական վայրկյան տեւողությամբ հագեցած երեք համբույրն ընդունակ է երկար ժամանակով բարձրացնել տրամադրությունը եւ օրգանիզմում նվազեցնել հիպերտոնիա եւ անքնություն առաջացնող սթրեսի հորմոնների քանակությունը։ Կանադացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրենց ողջ կյանքի ընթացքում ակտիվորեն համբուրվող մարդիկ ավելի երկար են ապրում։ Կրքոտ համբույրին մասնակցում է դիմային ավելի քան 30 մկան, որի շնորհիվ մաշկը հարթվում է, դառնում ավելի առաձգական, բարելավվում է դեմքի գույնը։ Մեկ համբույրի ժամանակ ծախսվում է մոտ 12 կկալ։ Միաժամանակ ակտիվանում են գլխուղեղի արյան շրջանառությունն ու էնդոկրին գեղձի աշխատանքը։ Համբուրվելու ընթացքում մենք միմյանց ենք փոխանցում մոտ 7 մգ ճարպեր, 0,7 մգ սպիտակուցներ, 0,45 մգ տարբեր աղեր, մի քիչ վոլֆրամ եւ ոսկի։ Համբուրվելիս մեկ րոպեում սովորական 20 ներշնչման փոխարեն մարդը 60 ներշնչում է կատարում։ Սրտի զարկերն ավելանում են մինչեւ 100-150 հարված մեկ րոպեում, իսկ դա բարելավում է արյան շրջանառությունը։ Բացի այդ, հաճախակի համբուրվելը կանոնավորում է սրտանոթային գործունեությունը, իջեցնում արյան բարձր ճնշումը եւ արյան մեջ խոլեստերինի պարունակությունը։ Ընդ որում, օգտակար է միայն շուրթերով համբուրվելը. այտին «չպպացնելը» բուժական ոչ մի ազդեցություն չի գործում։ Բժիշկների տեսանկյունից իդեալական համույրը պետք է տեւի մոտ երեք րոպե, բայց ամեն դեպքում՝ մեկ րոպեից ոչ պակաս։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031