Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կասպարովը չի հավատում

Հոկտեմբեր 01,2010 00:00

\"\"Լրատվամիջոցներն արդեն տեղեկացրել են, որ Կիրսան Իլյումժինովն Անատոլի Կարպովին առաջարկել է զբաղեցնել ՖԻԴԵ-ի փոխնախագահի պաշտոնը, ինչին պատասխանելու համար աշխարհի 12-րդ չեմպիոնը մտածելու ժամանակ է խնդրել: Պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ Կարպովը դրական պատասխանի, ընդդիմադիր բանակում Կարպովի գլխավոր թիմակից Գարրի Կասպարովն ասել է, թե որոշումը կայացնողն Անատոլի Կարպովն է, ու ինքը նրա փոխարեն ոչինչ չի կարող ասել: Սակայն Կասպարովը նշել է նաեւ, թե չի հավատում, որ Կարպովը կհամաձայնի համագործակցել ՖԻԴԵ-ի ներկայիս ղեկավարության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել