Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկնայք ու հայրենիքը

Հոկտեմբեր 01,2010 00:00

Վերջերս Երեւան է ժամանել Հայկական բարեգործական ընդհանուր միության Արգենտինայի մասնաճյուղի կանանց միության անդամներից բաղկացած պատվիրակությունը: Նախկինում նրանք շատ այցելություններ են ունեցել հայրենիք, սակայն այս մեկը ոչ պաշտոնական էր: Ինչպես նշեց կանանց միության նախագահ տիկին Դիանա Սարաֆյանը՝ «Այսպիսի այցելությունները ավանդույթ են դարձել, հույս ունենք, որ հաջորդ տարի մեզ կմիանան ուրիշ հայրենասերներ եւս»: Պատվիրակության մեջ կան նաեւ արգենտինացիներ, ովքեր ցանկություն են հայտնել լինել Հայաստանում, ճանաչել Հայաստանի մշակույթը եւ իմանալ հայոց պատմության մասին:

Առաջին հանդիպումը ՀԲԸՄ երեւանյան գրասենյակում էր, որտեղ տիկնանց ընդունեց ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար Աշոտ Ղազարյանը: Նա հյուրերին ուղեկցեց նաեւ Հայկական վիրտուալ համալսարան, պատմեց համալսարանի գործունեության եւ արդյունքների մասին: Հյուրերը այցելել են Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր: Կանանց միությանը Մայր աթոռ սուրբ Էջմիածնում ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, նշել, որ բարձր է գնահատում ՀԲԸՄ-ի դերը եկեղեցաշինության, հայապահպանության գործում: Տիկնայք այցելել են Արմավիրի մարզ, շրջել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող խաղողի պլանտացիաներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել