BBC-ի մատուցմամբ, Ռուսաստանում վերսկսվել է լրագրողների սպանությունների առնչությամբ հարուցված եւ ավելի վաղ փակված քրեական գործերի հետաքննությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ դատախազությանը կից քննչական հանձնաժողովը: Նման որոշում կայացվել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
Հետաքննությունը վերսկսվելու է մի քանի գործերով, որոնց ցանկում են 2001թ.-ին «ծՏՉօռ ՀպՒՑ» թերթի խմբագիր Էդուարդ Մարկեւիչի 2002 եւ 2003թթ.-ներին «Новый рефт» թերթի խմբագիր Էդուարդ Մարկեւիչի (ձախից՝ առաջինը), 2002 եւ 2003թթ.-ներին «Тольяттинское обозрение» թերթի գլխավոր խմբագիրներ Վալերի Իվանովի եւ Ալեքսեյ Սիդորովի . Տուլայում ստացած վերքերի պատճառով մահացած «Молодой коммунар» թերթի թղթակից Վահիվ Կոչետկովի,2005-ին՝ Տագանրոգի «Наше время» թերթի լրագրող Նատալիա Սկրիլի սպանությունները: Ու թեեւ Լրագրողների պաշտպանության կոմիտեն շեշտել է, թե ռուսական իշխանությունների հետ երկխոսության գործընթացում առաջընթաց կա, բայց փորձագետների կարծիքով, այդ սպանություններին առնչություններ ունեցող անձանց պատժելու իմաստով ռեալ հեռանկար չկա:
Ռուսաստանը համարվում է աշխարհում լրագրողների համար ամենավտանգավոր երկրներից մեկը: Կոմիտեի տվյալներով, 2000թ.-ից ի վեր իրենց մասնագիտական գործունեության կապակցությամբ սպանվել է ռուսական ԶԼՄ-ների 19 աշխատակից:
Հիմա քննչական հանձնաժողովն ավելի բաց է դարձել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների համար, ինչը նշանակալի առաջընթաց է: Կոմիտեի գործադիր տնօրեն Ջոել Սայմոնի ասելով, կազմակերպությունը մտադիր է հետեւել, որպեսզի «Новая газета» թերթի մեկնաբան Աննա Պոլիտկովսկայայի եւ իրավապաշտպան ու լրագրող Նատալիա Էստեմիրովայի սպանության մեջ մեղավորները բացահայտվեն ու պատժվեն: ՌԴ դատախազության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում Կոմիտեի Եվրոպական եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Նինա Օգնյանովան հայտարարել է, թե քննիչների հետ երկխոսության մեջ դրական միտումներ կան, բայցեւ հավելել է, թե շատ է կասկածում, որ այդ սպանություններն իրականում կբացահայտվեն, իսկ դրա մասին հայտարարություններն էլ նա համարել է «PR»: