Գերմանիայում, Բեռլին քաղաքի Տեմպելհոֆ-Շյոնեբերգ շրջանի իշխանությունները մարմնավաճառության դեմ պայքարի յուրօրինակ ձեւ են առաջարկել: Der Tagesspiegel-ի մատուցմամբ, նրանք որոշում են կայացրել լուսանկարել սեքս-ծառայություններից օգտվողներին եւ նրանց լուսանկարները տեղադրել համացանցում: Այս նախաձեռնությունը, սակայն, ոչ բոլորն են պաշտպանում՝ հայտարարելով, թե դա անթույլատրելի միջոց է:
Աղբյուրը հիշեցնում է, որ Չեխիայում կա նման փորձ. այդ երկրում գործնականում լուսանկարվում են այն ավտոմեքենաները, որոնք նստում են մարմնավաճառները, որից հետո ոստիկանությունը այդ լուսանկարները՝ ինչպես մարմնավաճառների, այնպես էլ նրանց հաճախորդների մեքենաներն իրենց համարանիշներով, տեղադրում է համացանցում: