Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ԱԿԱՆՆԵՐԸ ՊԱԿԻՍՏԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԵՆ ՍՊԱՆԵԼ

Հոկտեմբեր 01,2010 00:00

Պակիստանա-աֆղանական սահմանամերձ շրջանում ՆԱՏՕ-ի ուղղաթիռների հասցրած ավիահարվածների արդյունքում սպանվել է Պակիստանի բանակի երեք զինծառայող: BBC-ի փոխանցմամբ, ի պատասխան այդ ավիահարվածների, Պակիստանը ՆԱՏՕ-ի բեռնատարներին արգելել է ռազմական բեռները Աֆղանստան տեղափոխելու համար օգտագործել իր երկրի տարածքում գտնվող Տորխամե սահմանակետը: Բացի այդ, Իսլամաբադը ՆԱՏՕ-ին մեղադրել է իր օդային տարածք ներխուժման մեջ: ՆԱՏՕ-ի հրամանատարությունը հաստատել է ավիահարված հասցնելու փաստը, բայցեւ հավելել է, թե իր հաշվարկներով, ուղղաթիռը Աֆղանստանի հետ Պակիստանի սահմանը չի հատել: Այդուհանդերձ, միջազգային ուժերի հրամանատարությունը խոստացել է տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն իրականացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել