Թուրքիայի Մուղլա նահանգի Փորթաքալըք գյուղում զավեշտական միջադեպ է տեղի ունեցել։ 36-ամյա Ահմեդ Օզդեմիրը, ճանապարհային պատահարի հետեւանքով զոհված անհայտ անձին նմանեցնելով օրեր առաջ կորած իր հորը, պատշաճ կարգով թաղում էր կազմակերպել։ Սակայն մեծ էր բոլորի զարմանքը, երբ թաղումից մեկ շաբաթ անց Ահմեդի հայրը ողջ-առողջ տուն է վերադարձել: News.am-ը, վկայակոչելով թուրքական Milliyet-ին, փոխանցում է, թե սեպտեմբերի 14-ին Մուղլայի գյուղերից մեկի մոտ տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով տեղում մահացել էր տարեց մի անձ, ում ինքնությունը չի հաջողվել պարզել։ Այդ ընթացքում դեպքի վայր է ժամանել Ահմեդ Օզդեմիրը, ում՝ հոգեկան շեղումներ ունեցող հայրը օրեր առաջ տնից դուրս էր եկել եւ չէր վերադարձել։ Օզդեմիրը զննելով դիակը, հայտնել է, թե այն իր հայրն է եւ կազմակերպել է թաղման արարողությունը։ Թաղումից օրեր անց հայտնվում է Օզդեմիրի հայրը՝ զարմացնելով ամբողջ գյուղին։
Ոստիկանությունը, հասկանալով, ո ր սխալ մարդու են թաղել, անմիջապես սկսում է հետաքննություն՝ պարզելու համար թաղվածի ինքնությունը։