Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու ավտոբուսներ իրենց ուղեւորներով գետնի տակ են անցել

Հոկտեմբեր 01,2010 00:00

\"\"Կոլումբիայում միջազգային ուղեւորափոխադրող երկու ավտոբուսներ հայտնվել են երկրի Անթիոկիա լեռնային բնակավայրում տեղի ունեցած սողանքի հետեւանքով առաջացած փլատակների տակ: Ավտոբուսների շուրջ 30 ուղեւորները համարվում են զոհված: Այդ մասին, ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, հայտարարել է արտակարգ իրավիճակների տարածաշրջանային վարչության ղեկավար Ջոն Ֆրեդդի Ռենդոնը:

Ողբերգությունը տեղի էր ունեցել դեռ սեպտեմբերի 27-ին: «Մինչ օրս, չնայած մոտ 100 փրկարարների ջանքերին եւ որոնողական աշխատանքներին, որոնց ընթացքում գործի են դրվել նաեւ հատուկ վարժեցված շներ, հողի տակ որեւէ մարմին հայտնաբերել չի հաջողվել: Կեղտից ու քարերից մեծամասշտաբ փլատակների մաքրման աշխատանքները դժվար են ընթանում շարունակվող հորդառատ անձրեւների եւ հողի նոր սողանքի պատճառով»,- պարզաբանել է պաշտոնյան: Նրա ասելով, զոհվածների մարմինների հայտնաբերման համար կարող է պահանջվել մինչեւ ութ օր:

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը այցելել է դեպքի վայր եւ հավաստիացրել, որ «կառավարությունն իր բոլոր ջանքերը կգործադրի նման ողբերգությունների հնարավոր կրկնությունը կանխելու համար»: Անձրեւների սեզոնի սկսվելու կապակցությամբ՝ նա կոլումբիացիներին կոչ է արել «պատրաստ լինել բնական տարերային աղետներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել