Այսօր ԵՊՀ-ում տեղի կունենա հանդիպում Ֆրանսիական գրական արխիվների տնօրեն Օլիվիե Կորպեի, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Միշել Ժարրետի, Ժան Ժենեի մեծ մասնագետ Ալբեր Դիշի եւ հայտնի գրող Գի Սկարպետայի հետ, ովքեր նաեւ դասախոսություններ կկարդան: Միջոցառումն անցկացվում է է «Ֆրանսիական ժամանակակից գրականության օրերը Երեւանում» նախաձեռնության շրջանակներում, որն իրականացվում է Փարիզի գրական արխիվների ինստիտուտի եւ Սորբոնի համալսարանի նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը: «Ֆրանսիական ժամանակակից գրականության օրերի» նպատակը Հայաստանում ժամանակակից ֆրանսերենի եւ ֆրանսիական գրականության տարածումն է ֆրանկոֆոն ուսանողների եւ դասախոսների շրջանում: Նույն օրը հանդիպում եւ դասախոսություններ կլինեն նաեւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների համար, որից հետո «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում տեղի կունենա լուսանկարների ցուցահանդես, որը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 8-ը: