Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳԱՐԱԿՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԿԿԱՌՈՒՑՎԻ

Հոկտեմբեր 01,2010 00:00

Տարիներ շարունակ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մոտ 30 հա տնամերձ հողատարածքները ագարակցիները խմելու ջրով են ոռոգում: Շատերի համար խմելու ջրի սակագնով այգիները ոռոգելը մատչելի տարբերակ չէ, բացի այդ էլ՝ ոռոգման սեզոնին բազմաբնակարան շենքերի բնակիչները խմելու ջուր չէին ստանում: «Տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջնորդությամբ բնակչության եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերության հարավային տարածքային մասնաճյուղի հետ կնքվել են պայմանագրեր՝ խմելու ջուրը ցածր սակագնով ոռոգման նպատակով օգտագործելու համար: Սակայն ըստ մասնագետների՝ հարցի վերջնական լուծման տարբերակը քաղաքում ոռոգման նոր ջրագիծ կառուցելն է»,- ասում է Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը: Մեղրու ջրօգտագործողների միության կողմից կատարված նախնական հաշվարկով ոռոգման 5 կմ երկարությամբ նոր ջրագիծ եւ ներքին ցանց կառուցելու համար անհրաժեշտ է 50 մլն դրամ: Ագարակի համար կարեւորագույն այս խնդիրը կարծես թե արդեն լուծման փուլում է գտնվում: Քաղաքապետի փոխանցմամբ, 2011 թվականին ՀՀ պետբյուջեում 50 միլիոն դրամ կառանձնացվի Ագարակում ոռոգման նոր համակարգ կառուցելու նպատակով:

1,5 միլիոն դրամ արդեն հատկացվել է: Այս գումարով իրականացվում են համակարգի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել