Լրահոս
Օրվա լրահոսը

«Յապոնչիկի» ընկերը սպանություն է կատարել

Հոկտեմբեր 01,2010 00:00

\"\"Մոսկվայում ձերբակալվել է քրեական աշխարհում հեղինակություն համարվող 61-ամյա Վալերի Միտինը, որը հայտնի է «Մոտիլ» մականունով: Հետաքննության տվյալներով, Միտինը «1000 միլ» հայտնի ակումբի մոտ սպանել է մի անցորդի:

Վալերի Միտինը դեպքի օրը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Ակումբի մոտ նա վիճելիս է եղել երկու անցորդների հետ: Վիճաբանությունը վեր է ածվել ծեծկռտուքի, որի արդյունքում էլ «Մոտիլը» դանակով եւ մի քանի հարված է հասցրել նրանցից մեկին: Ստացված վնասվածքներից տուժողը հիվանդանոցում մահացել է:

Հետագայում պարզվել է, որ Միտինը համարվել է, այսպես ասած, ռուսական քրեական աշխարհի «սլավոնական» թեւի առաջնորդը: Հայտնի է նաեւ, որ «Մոտիլը» մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Վյաչեսլավ Իվանկովի՝ «Յապոնչիկի» հետ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել