Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԱՑՔԸ ԲԱԽՎԵԼ Է «ԵՐԱԶ»-ԻՆ

Հոկտեմբեր 01,2010 00:00

Սեպտեմբերի 29-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գնացքային կարգավարից ոստիկանության «Մասիս» կայարանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը Մասիս-Արտաշատ գծահատվածի 281-րդ կիլոմետրի 1-ին պիկետում, Արարատի մարզի Դալար գյուղի չկարգավորվող գծահատվածում, գնացքը հարվածել է «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենային: Ըստ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության, պարզվել է, որ երկաթգծերի վրա կայանված «ԵրԱԶ»-ին հարվածել է Երեւանի լոկոմոտիվային դեպոյի մեքենավար Վաչագան Մ.-ի եւ օգնական Հրաչյա Ա.-ի վարած բեռնատար գնացքը: Պատահարի հետեւանքով գնացքի ուղեւոր Դավիթ Գ.-ն եւ մինչ վթարը «ԵրԱԶ» ավտոմեքենայից դուրս եկած Սեմյոն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել