Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԳՆԱ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Հոկտեմբեր 01,2010 00:00

Երեկ կայացած արտագնա նիստում կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի 2011թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։ Գալիք տարվա բյուջեի հիմքում գործադիրը դրել է 850 մլրդ դրամի եկամուտներ, 998,6 մլրդ դրամի ծախսեր, իսկ բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 3,9%-ի չափով կամ 148,6 մլրդ դրամ:

2011թ. բյուջեի եկամուտներն այս տարվա համեմատ կաճեն 107,7 մլրդ դրամով (14,4%), ծախսերը՝ շուրջ 63,1 մլրդ դրամով կամ 6,7%-ով, իսկ դեֆիցիտը կկրճատվի 44,8 մլրդ դրամով կամ 23%-ով։ Նախագծի հաշվարկներում կառավարությունը հաշվարկների հիմքում դրել է 1եվրոն՝ 464,39 դրամ եւ $1-ը՝ 363, 74 փոխարժեքը: Կանխատեսվում է նաեւ 4,6% տնտեսական աճ։

Կառավարությունը 2010թ. արդյունքներով սպասում է շուրջ 2,7% տնտեսական աճ՝ բյուջեի հիմքում դրված 1,2%-ի փոխարեն: 2011թ. համար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 4,6%-ի չափով: Կառավարությունը կանխատեսում է աճ տնտեսության բոլոր ճյուղերում. արդյունաբերությունը գալիք տարի կաճի 4,6%-ով, գյուղատնտեսությունը՝ 10%-ով, շինարարությունը՝ 2%-ով, ծառայությունները՝ 3,9%-ով եւ զուտ անուղղակի հարկերը՝ 4%-ով:

Սակայն կաճի ոչ միայն տնտեսությունը, այլեւ արտաքին պարտքը: Կառավարության կանխատեսմամբ՝ 2011թ. վերջին ՀՀ արտաքին պետական պարտքը կկազմի $3,738 մլրդ: 2011թ. ընթացքում նախատեսում է արտաքին պետական պարտքի գծով ստանալ մոտ $404 մլն՝ այդ թվում ՀՀ կառավարության պարտավորությունների գծով՝ $298,6 մլն-ի արտաքին միջոցներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել