Երեկ Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է, թե «քաղբանտարկյալ, «ՀԺ» թերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարչախմբի վերջին հանցավոր ծրագրերի բացահայտումն ու կանխումը, ինչպես եւ սպասելի էր, հասարակական մեծ հնչեղություն է ստացել հայաստանյան քաղաքացիական հասարակության մեջ եւ լրատվամիջոցներում։ Չկարողանալով լռեցնել քաղբանտարկյալին, մասնավորապես՝ կանխել նրա հրապարակային ելույթները մամուլում, իշխանությունը ամենաբարձր մակարդակով նրա նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդերի ստոր մի ծրագիր էր մշակել՝ դիմելով իրեն հոգեհարազատ քրեական աշխարհի հետ համագործակցության քստմնելի մեթոդին»։