Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐԺՈՒՄ, ՄԵՐԺՈՒՄ՝ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Հոկտեմբեր 01,2010 00:00

Երեւանի քաղաքապետարանը երեկ ընդունած իր որոշմամբ արգելել է Հայ ազգային կոնգրեսի՝ հոկտեմբերի 15-ին Ազատության հրապարակում հանրահավաք եւ երթ անցկացնելու մասին իրազեկումը: Քաղաքապետարանը, սովորության համաձայն, Կոնգրեսին առաջարկել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, իսկ ահա երթի մասին իրազեկումը ի գիտություն է ընդունել: Իր այս որոշումը քաղաքապետարանը հիմնավորել է նրանով, որ հրապարակում այդ օրն ու այդ ժամին «երեխաների հանգիստն ու ժամանցն ապահովող միջոցառումը բացառում է միաժամանակ նույն տարածքում հանրահավաքի անցկացումը»: Խոսքը Ազատության հրապարակի վերաբացումից հետո այնտեղ տեղադրված ատրակցիոնների մասին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել