Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇՈՏՅԱՆԸ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հոկտեմբեր 01,2010 00:00

\"\"

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի պնդմանը՝ «Մենք այսօր էլ բանակցում ենք կառավարության հետ, որպեսզի «Լեզվի մասին» օրենքը քննարկումից հանի, ետ կանչի, «Հանրակրթության մասին» օրենքում էլ մեր ներկայացրած գաղափարախոսությունն անպայման լինի»՝ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ինչ բանակցությունների մասին է խոսքը, որովհետեւ որքանով ես եմ տեղյակ՝ ո՛չ ԱԺ նախագահն է վարչապետի հետ այս խնդիրը քննարկում, ո՛չ էլ խմբակցության ղեկավարն է ինձ հետ քննարկել այն: Խնդրի քննարկման իմաստն էլ չկա, քանի որ ԱԺ լսումների ժամանակ ե՛ւ ԱԺ նախագահը ելույթում բարձրաձայնեց, որ խնդիրը քննարկված է նաեւ ՀՀ նախագահի մոտ, ե՛ւ կառավարության անունից ես հնչեցրի մեր մոտեցումներն առ այն, որ մենք պատրաստ ենք չանել փոփոխություններ «Լեզվի մասին» օրենքի մեջ: Ինչպե՞ս կարող է կառավարությունը ՀՀ նախագահի մոտ եղած քննարկումներից հետո դեռեւս բանակցային գործընթացի մեջ լինել: Այս մոտեցումը չի տեղավորվում ո՛չ քաղաքական հարթության, ո՛չ էլ կուսակցական գործընթացների տրամաբանության մեջ: Եվ վերջապես՝ չի տեղավորվում գործնական հարթության մեջ, քանի որ օրինագծի լրամշակումն իրականացվում է ԱԺ եւ կառավարության համատեղ ջանքերով»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել