Բոսնիացի մարմնավաճառուհի Իրմա Նիչին սպառնում է դատարանում պատռել անգլիացի հանրաճանաչ ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի դիմակը:
«Ես դատարանում կներկայացնեմ մանրամասներ եւ կիջեցնեմ Բեքհեմի տաբատը ու բոլորը կհասկանան, որ չեմ ստում»,- հայտարարել է 26-ամյա մարմնավաճառուհին: Հիշեցնենք, որ Դեւիդ Բեքհեմը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Նիչիի եւ ամերիկյան այն ամսագրի, որը մեղադրել էր ֆուտբոլիստին մարմնավաճառի հետ կապեր ունենալու համար։ Նիչին լրագրողներին պատմել էր, թե ինքը մեկ այլ մարմնավաճառի հետ 2007թ. հինգ անգամ գիշեր է անցկացրել Բեքհեմի հետ: