Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂՑԵԼԸ՝ ԸՍՏ ԱՍՏՂԱՅԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ

Սեպտեմբեր 30,2010 00:00

Այժմ շատ հաճախ կիրառվում է բուժիչ  քաղցելը, որը բարելավում է առողջությունը, ամրացնում հոգին եւ… պակասեցնում քաշը:
Ամենակարեւոր պայմանն այն է, որ քաղցելուց առաջ անպայման պետք է խորհրդակցել բժշկի հետ, որպեսզի օգուտի փոխարեն բացասական ազդեցություն չունենա օրգանիզմի վրա:
«Ինքնագործունեությունն» այս դեպքում արգելվում է: Քաղցելը շաբաթվա տարբեր օրերին բերում է տարբեր արդյունքներ:
Ըստ հին, աստղագիտական համակարգի, շաբաթվա յուրաքանչյուր օր ունի իր կառավարիչ մոլորակը: Յուրաքանչյուր մոլորակ իր հերթին ազդում է  մարդու առանձին օրգանների եւ օրգանիզմի  գործունեության վրա: Իմանալով ձեր օրգանիզմի պրոբլեմները եւ մոլորակի ազդեցության գոտին, կարելի է ավելի ճիշտ ընտրել քաղցելու օրը եւ հասնել ավելի լավ արդյունքների:
Երկուշաբաթի. կառավարիչն է Լուսինը, որը մեր օրգանիզմում կառավարում է մարսողական համակարգը, հեղուկների առաջացումն ու արտազատումը, կրծքագեղձերը: Լուսնի հսկողության տակ են գտնվում  նաեւ ալերգիկ ռեակցիաները եւ հոգեհուզական տրամադրությունը:
Երեքշաբթի. կառավարիչն է Մարսը: Եթե քաղցեք այդ օրը, ապա կբարելավեք ձեր մկանային համակարգի  վիճակը: Մարսի հետ են կապված մեր ռեակցիաների արագությունը, սուր բորբոքային պրոցեսները, վարակիչ հիվանդությունները եւ նույնիսկ ալկոհոլային կախվածությունը:
Չորեքշաբթի. կառավարում է Մերկուրին:  Քաղցելն այս օրը լավացնում է նյութափոխանակությունը օրգանիզմում, ուժեղացնում պայքարը նյարդային եւ շնչառական համակարգի հիվանդությունների դեմ: Բարձրացնում է  մտավոր ունակությունները: Մերկուրին հավերժ երիտասարդության մոլորակն է: Քաղցելն այդ օրը երիտասարդացնում է օրգանիզմը:
Հինգշաբթի. կառավարում է Յուպիտերը: Քաղցելն օգտակար է ավելորդ քաշ ունեցողների համար: Այն չեզոքացնում է առկա բարդացումները եւ արգելակում նորի առաջացումը: Յուպիտերը կապված է լյարդի հետ:
Ուրբաթ.  կառավարիչն է Վեներան: Եթե ուզում եք լինել գեղեցիկ, քաղցեք այս օրը:  Վեներան կապված է կոկորդի, երիկամների հետ: Նրա հսկողության տակ են նաեւ վեներական հիվանդությունները:
Շաբաթ. կառավարում է Սատուրնը: Այն օգնում է թեթեւացնելու ոսկրային համակարգի ցավերը, ատամնացավերը եւ ողնաշարի ցավերը: Քաղցելն այս օրը օգնում է պայքարելու հոդատապի դեմ: Շատ  արագ տեղի է ունենում քաշի պակասում: Ազդում է նաեւ մաշկային հիվանդությունների դեմ:
Կիրակի. քաղցելն այս օրը բարելավում է սրտանոթային համակարգը, քանի որ կառավարիչն է Արեգակը: Այն տալիս է երջանկություն եւ սեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930