Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք արծաթե մեդալակիր՝ Բաթումում

Սեպտեմբեր 30,2010 00:00

Բաթումում ավարտված շախմատի 8-18 տարեկան տղաների եւ աղջիկների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից երեքը, որոնք հանդես էին գալիս տղաների մրցաշարում, տարբեր տարիքային խմբերում արծաթե մեդալ նվաճեցին: Նրանք են Շանթ Սարգսյանը (8 տարեկաններ)՝ 7,5 միավոր, Կարեն Հ. Գրիգորյանը (16 տարեկաններ)՝ 7,0 եւ Սամվել Տեր-Սահակյանը (18 տարեկաններ)՝ 8,0 միավոր: Վերջին երկուսը ինը տուրում վաստակել էին հաղթողին հավասար միավոր եւ առաջին տեղը զիջեցին միայն լրացուցիչ գործակիցներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել