Լրահոս
Օրվա լրահոսը

Երկուսն էլ հաղթեցին

Սեպտեմբեր 30,2010 00:00

Նախորդ օրը կրած պարտությունից հետո Հայաստանի շախմատի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի ութերորդ տուրում միեւնույն՝ 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարան: Տղամարդկանց հավաքականը պարտության մատնեց Լեհաստանի թիմին, իսկ աղջիկները առավելության հասան Իսրայելի նկատմամբ:
Հայաստան-Լեհաստան տղամարդկանց հակամարտությունում Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Արման Փաշիկյանը միավորը բաժանեցին մրցակիցների հետ, իսկ թիմի հաղթանակն ապահովեց Գաբրիել Սարգսյանը:
Կանանցից թիմին մեկական միավոր բերեցին Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի արեց, իսկ Նելլի Աղինյանը ստիպված եղավ կանգնեցնել ժամացույցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել