Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ»՝ ԽԱՌԱՏՅԱՆԻ ԴԵ՞Մ

Սեպտեմբեր 30,2010 00:00

«Առավոտի» էլեկտրոնային հասցեով ստացվել է մի նամակ, որտեղ ասվում է, թե ՀՀ մշակույթի նախարարի հրավերով մոտ մեկ տարի առաջ Ազգային օպերային թատրոնում գլխավոր բալետմայստերի պաշտոնը ստանձնած Ռուդոլֆ Խառատյանը իր հետ ներմուծել է «բալետի արվեստին բնորոշ ստանդարտներին հակառակ նորամուծություններ», ու արդյունքում «բալետի անձնակազմը, ի սպառ ծախսելով իր համբերությունը», դեմ է դուրս եկել պարոն Խառատյանին: Նամակում ասված է. «Եթե նախարարությունը պահի տիեզերային ունակություններով այդ բալետմայստերին, այն, ինչ նա արել է մեր  հայկական բալետում… կշարունակվի»: Մանրամասները՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել