Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿԸ ՀԱՅՈՒՀԻՆ Է

Սեպտեմբեր 30,2010 00:00

\"\"Հայկական գործակալություններն ու կայքերը, հենվելով թուրքական աղբյուրների վրա, տեղեկացնում են, որ Թուրքիայի Բոդրում քաղաքում կազմակերպված Զբոսաշրջության միջազգային գեղեցկության մրցույթում հաղթել է հայաստանցի Մարինա Ավետյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինան ներկայացնող 22-ամյա Աննա Բոյկոն, իսկ 3-րդ տեղը՝ 26-ամյա գերմանուհի Նինա Ռիթինգհաուսը: «Ես առաջին անգամ եմ Բոդրումում: Ինձ համար մեծ երջանկություն է այս տիտղոսը նվաճել հարեւան Թուրքիայում: Իմ երկրում փորձելու եմ ավելի լավ ներկայացնել Բոդրումն ու Թուրքիան»,- հայտարարել է գեղեցկուհի Ավետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել