Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐՔԻ ՏՈՆ

Սեպտեմբեր 30,2010 00:00

ԵՊՀ-ի եւ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հ/կ-ի նախաձեռնությամբ երեկ ԵՊՀ գրադարանի նախասրահում տեղի ունեցավ  «Գրքի տոն» ցուցահանդես-միջոցառում: Ներկայացվեցին ԵՊՀ հրատարակչության թողարկած գիտական, թարգմանական աշխատություններ, բառարաններ եւ այլն: ԵՊՀ հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանի խոսքով, հրատարակչության գրքերի շնորհանդեսները ամենամյա բնույթ են կրում, բայց նման մասշտաբով եւ հատուկ խորագրով՝ առաջին անգամ է նշվում:
«ԵՊՀ  հրատարակչությունը Հայաստանում ամենահներից է: Համալսարանում առաջին գիրքը լույս է տեսել դեռ 1920թ:  2009-2010 ուստարում գրանցել ենք ամենաբարձր  ցուցանիշը. հրատարակվել է 200-ից ավելի անուն գիրք՝ 3390  մամուլ ծավալով: Սա խոսում է հրատարակչական գործընթացի եւ զարգացման մասին: Այս ցուցահանդեսը նվիրված է համալսարանի 90-ամյակին եւ իր տեսակով կոչ է երիտասարդներին,  հատկապես ուսանողներին՝ ընթերցել գրքեր, հաճախ օգտվել գրադարաններից եւ ընթերցանությունը դարձնել հաճելի զբաղմունք»:
Ցուցահանդեսից զատ, որոշակի քանակությամբ գրքեր նվիրեցին այցելուներին, ուսանողներին, գրադարանների ներկայացուցիչներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել