Բիլ Գեյթսն ու Ուորրեն Բաֆֆեթը, որոնք, ըստ Forbs-ի, ամերիկյան միլիարդատերերի ցուցակում առաջին տեղերն են զբաղեցնում, Չինաստանում տեղի ունենալիք ընդունելության ժամանակ չինացի ամենահարուստ գործադիրների հետ խոսելու են բարեգործության մասին:
BBC-ի տեղեկություններով, կայանալիք ընդունելության մասին լուրերը փոքր-ինչ ստվերել են տեղեկությունները, թե հրավիրված չին միլիարդատերերից ոմանք հրաժարվել են մասնակցել ընդունելությանը: Փորձագետները դա պայմանավորում են այն հանգամանքով, որ Չինաստանում միլիարդատերերի մոտ առայժմ չի զարգացել բարեգործական նպատակներով գումարներ նվիրաբերելու սովորույթը:
1994թ.-ին Գեյթսը կնոջ՝ Մելինդայի հետ բարեգործական հիմնադրամ էին հիմնել, որով միջոցներ էին հատկացվում աղքատ երկրներում ՁԻԱՀ-ի, մալարիայի եւ տուբերկուլյոզի դեմ պայքարի, ինչպես նաեւ ԱՄՆ-ում կրթության զարգացման եւ հասարակական գրադարանները համակարգչայնացնելու նպատակով: