Իրանում բլոգերության հիմնադիր 35-ամյա Հոսեյն Դերախշը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման՝ «հակապետական ակտիվության» համար: Ավելի վաղ նշվում էր, որ երիտասարդին մահապատիժ է սպառնում:
Ինչպես հաղորդում է BBC-ն, մեղադրական եզրակացությունում ասվում է, որ բլոգերը «քարոզչություն է իրականացրել Իրանի վարչակազմի դեմ» եւ «համագործակցել է թշնամական պետությունների հետ»: News.am-ի մատուցմամբ, իր առաջին բլոգներում Հոսեյնը քննադատել է Իրանի քաղաքական եւ կրոնական իշխող շրջանակներին, կողմ է արտահայտվել ժողովրդավարական բարեփոխումներին: Իսկ այդպիսի գործունեությունը չէր կարող աննկատ մնալ:
Երիտասարդ բլոգերը Կանադայի քաղաքացի է: Կանադայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Դերախշի դատապարտման վերաբերյալ տեղեկատվության առնչությամբ եւ հայտարարել, որ ստուգում է դրա հավաստիությունը: