Վերջերս Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գրադարանը նշել է հիմնադրման 55-ամյակը: Ինչպես «Առավոտին» փոխանցեց շուրջ 40 տարի գրադարանի տնօրեն աշխատող Ֆլորա Գրիգորյանը, միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի գրողների միության անդամներ, այն էլ ոչ դատարկաձեռն՝ 150 կտոր գիրք են նվիրել գրադարանին: Նման նվեր է արել նաեւ Գեղարքունիքի մարզպետը, իսկ փոխմարզպետը կտավ է նվիրել: Հնչել է հայերեն գեղեցիկ խոսք ու զուլալ ազգային երաժշտություն: Հանդիսությանը ելույթ են ունեցել նաեւ 103-ամյա Վարսենիկ տատիկն ու 3-ամյա Մարին՝ ընդգծելու համար, որ հայերեն խոսքն ու գրքի հանդեպ սերը տարիք չի հարցնում: