Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԵԿՏՈՐԻՑ ԲՈՀ-Ի ՆԱԽԱԳԱ՞Հ

Սեպտեմբեր 30,2010 00:00

«Առավոտը» նախորդ համարներում անդրադարձավ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Թռչունյանի «գահընկեցության» եւ նախագահի թափուր տեղի հավանական թեկնածուների հարցին: Այժմ էլ «նախագահացուների» շարքում ամենից շատ շոշափվում է Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր, ներկայումս ԿԳ նախարարի խորհրդական Արտուշ Ղուկասյանի անունը: «Առավոտը» փորձեց պարզաբանումներ ստանալ նաեւ պարոն Ղուկասյանից, սակայն պարզվեց, որ նա բուժման նպատակով գտնվում է Գերմանիայում եւ կվերադառնա հոկտեմբերի վերջերին: «Առավոտը» պարզաբանում ստացավ նաեւ ԿԳՆ-ից: ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանի փոխանցմամբ, ԲՈՀ-ի նախագահի պաշտոնը ընտրովի է, քաղծառայության խորհրդով այդ տեղի համար կհայտարարվի մրցույթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել