Սեպտեմբերի 20-ից Նոյեմբերյան-Երեւան միկրոավտոբուսային երթուղով ուղեւորափոխադրումները սկսել է իրականացնել «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն, որի իրական տերը Լոռվա տարածաշրջանային մաքսատան պետ, Հանրապետական կուսակցության Նոյեմբերյանի տարածաշրջանի խորհրդի նախագահ, նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանն է: Նախկինում այս գիծը սպասարկում էին Չարենցավանի «Լիլ-Լիլյա» ՍՊԸ-ի «գազելները»: Հիմա այս երթուղում աշխատում են «Մերսեդես» եւ «Ֆորդ» միկրոավտոբուսներ: