Լրահոս
Օրվա լրահոսը

Թունավորվել են

Սեպտեմբեր 30,2010 00:00

Սյունիքի մարզային հակահամաճարակային կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորումով (օգտագործել են սունկ) Կապանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք են տեղափոխվել նույն քաղաքի Շղարշիկ բանավանի բնակիչներ` 42-ամյա Նունե Թեւանյանը, 19-ամյա Սաթինե եւ 16-ամյա Դավիթ Գասպարյանները: Սեպտեմբերի 28-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12-ին դեղորայքային թունավորումով Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Շահումյան գյուղի բնակիչ՝ 3-ամյա Արեն Զոհրաբյանը: Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել