Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿՀ պետի ծառայողականը վթարվել է

Սեպտեմբեր 30,2010 00:00

\"\" \"\"

Տեսահոլովակը՝ նախորդ համարում

Երեկ առավոտյան Ա. Մանուկյան-Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, Տնտեսագիտական համալսարանի դիմաց բախվել են արդարադատության նախարարության ՔԿՀ պետ Հայկ Հարությունյանի ծառայողական եւ «Պաջերո» մակնիշի 22 ՍԼ 587 համարանիշի ավտոմեքենաները:
Ականատեսները պնդում էին, որ ՔԿՀ պետի մեքենան վարել էր նրա օգնական Կամո Շաբոյանը: Վերջինս վթարի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին փորձում էր ուղղորդել, համոզել, որպեսզի «շեֆի» մեքենան չտեղափոխվի տուգանային հրապարակ, ինչը նրան չհաջողվեց: Ուշադրության արժանի է այն, որ ՔԿՀ պետի ծառայողական «Նիսանի» վրայից, մինչ ՃՈ աշխատակիցների ժամանումը, հանվել էին համարանիշները (0T01 ՏՏ 03): Նախկին ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը, որը ժամանակին համակարգում էր ՃՈ եւ քննիչների աշխատանքը, չի կարողացել իր օգնականին սովորեցնել, որ դեպքի վայրից ապացույցների պարտակումը քրեորեն հետապնդելի արարք է:

Երեկ երեկոյան ժամը 22-ին հաղորդագրություն ստացանք ՔԿՎ-ից, որում ասվում էր, թե վթարի պահին մեքենան վարել է ոչ թե ՔԿՎ աշխատակից Կ.Շաբոյանը, այլ վարչության պետի վարորդը: Նաեւ պնդում կար, որ մեքենան չի տեղափոխվել ՃՈ տուգանային հրապարակ, թեեւ մեր տեղեկություններով՝ տեղափոխվել է, բայց քանի որ վթարի արդյունքում վիրավորներ չեն եղել, երկու մեքենաներն էլ դուրս են հանվել տուգանային հրապարակից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել