Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ-Ն ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է

Սեպտեմբեր 30,2010 00:00

Երեկ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը որոշեց «Լուսակերտի» թռչնաֆաբրիկային տուգանել միանգամից 5 մլն դրամով, ընդ որում`այդ հինգ միլիոնից 500 000 դրամ տուգանք Հանձնաժողովը որոշեց կիրառել վարույթի ընթացքում իր պահանջած տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու համար, եւս 1 մլն դրամի չափով պատասխանատվության միջոց կիրառեց իր կայացրած որոշումը սահմանված ժամկետում չկատարելու համար:
Հիշեցնենք, որ սա այն սկզբունքային եւ անբիծ աշխատող հանձնաժողովն է, որտեղ նախագահները փոխվում են անհայտ հանգամանքներում եւ որոշ դեպքերում՝ սկանդալների ուղեկցությամբ, երբ մի նախագահի օրոք մի քանի ընկերություններ տուգանվում են, ապա գալիս է հաջորդն ու անվավեր համարում նախորդի որոշումը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել