Սեպտեմբերի 18-ից Շենգավիթ վարչական տարածքում գտնվող «Շող» յուղի եւ ձեթի գործարանի գործունեությունը դադարեցված է: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ստուգումներ են իրականացվել գործարանում: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը: Պարզվել է, որ հոտազերծման գործընթացի ժամանակ գործարանը չի ապահովել մթնոլորտի արտանետումների համար տեղադրված սարքավորումների անընդմեջ աշխատանքը: Խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքը, ինչի համար գործարան ենթարկվել է վարչական տուգանքի 100 000 դրամի չափով: Կատարվում են թերությունների շտկման աշխատանքներ: «Շող»-ում ստուգումներ անցկացնելու պահանջով բնապահպանության նախարարությանն էր դիմել պատգամավոր Անահիտ Բախշյանը, որին գործարանից արտանետվող ծանր օդի համար բողոքել էին Չարբախի 167 բնակիչներ: