Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕԼԻՄՊՆ» ԸՆԴԴԵՄ ՀՀ-Ի՝ ՄԻԵԴ-ՈՒՄ

Սեպտեմբեր 30,2010 00:00

Երեկ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվը հանդես է եկել հերթական հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «2010 թ. մարտի 10-ին բռնի կերպով դադարեցվեց «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին պատկանող «Միլանո» խանութի գործունեությունը։ Խանութին պատկանող տարածքը վերցվեց «հասարակության եւ պետության կարիքների համար» եւ փոխանցվեց կառուցապատողին՝ «Ավո ՖՄՀ» ՍՊԸ-ին։ «Ավո ՖՄՀ» ՍՊԸ տնօրեն Ավետիս Կարագուլյանը հրաժարվեց համարժեք փոխհատուցում տալ «Օլիմպ»-ին եւ Հովհաննես Ղուկասյանին իրենց ունեցած սեփականության դիմաց։ Փոխարենը՝ առաջարկեց գումար, ինչը չնչին մասն է տվյալ գույքի շուկայական արժեքի։ Սակայն այս դեպքում էլ սեփականատերը չի կարողանում ստանալ փոխհատուցվող գումարը, ինչը ըստ ՀՀ սահմանադրության, պետք է տրվեր նախապես՝ առանց որեւէ արգելքի։ «Օլիմպը» այս ընթացքում փորձում էր իր խնդիրները լուծել դատական համակարգի միջոցով, սակայն ապարդյուն։ Այս գործում առկա իրավախախտումները աննախադեպ են եւ բազմաթիվ, որոնց մասին տեղյակ ենք պահել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, գլխավոր դատախազին, ոստիկանապետին, Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն պատասխան չենք ստացել։ Վերոնշյալ անօրինականությունների չափերն ու շարունակականությունը մեզ հիմք է տալիս մտածելու, որ Ավետիս Կարագուլյանն ունի իշխանությունների բացարձակ երաշխիքները։ «Օլիմպ»-ը Մարդու իրավունքների ԵԴ-ում արդեն երկու հայց ունի, որոնք ունենալով ամուր իրավական հենք՝ շատ մեծ նյութական պատասխանատվության են ենթարկելու Հայաստանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել