Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ

Սեպտեմբեր 30,2010 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսը խորը մտահոգություն է հայտնել Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի սեպտեմբերի 16-ի որոշումը՝ Ազգային համակարգող Բորիս Նավասարդյանին անվստահություն հայտնելու առնչությամբ՝ արձանագրելով, որ այն մտահոգել է նաեւ Հայաստանի ժողովրդավարության զարգացումով եւ եվրոպական արժեքների տարածմամբ հետաքրքրված հասարակության շրջանում:
«Անվստահության հարցը հարուցվել եւ իրականացվել է այն ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, որոնք մշտապես լռել են Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի կապակցությամբ: Այդ կազմակերպությունները եւ, մասնավորապես, իշխանական կոալիցիայի բացահայտ աջակցությունը վայելող «Եվրոպական շարժում» կազմակերպությունը վերջին տարիների ընթացքում իրենց դրսեւորել են եւ հայ հասարակության կողմից ճանաչված են որպես ավազակապետական վարչակարգի ամենաջերմեռանդ սատարողներ»,- ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:
Փաստելով, որ «այսօր արդեն ՀՀ իշխանությունները բացահայտ փորձ են անում միջամտել այնպիսի մի կառույցի գործունեությանը, որը կոչված է վերահսկել պայմանագրի բանակցությունների ընթացքն ու Հայաստանի պարտավորությունների կատարումը», Կոնգրեսը զգուշացրել է, որ ՀՀ իշխանությունների հովանավորությամբ իրականացվող այս գործընթացները «բացասական անդրադարձ կունենան Արեւելյան գործընկերության ծրագրի եւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել