Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՒՅՆ ՄԻՋԱԴԵՊԸ՝ ԱՅԼ ԵԼՔՈՎ

Սեպտեմբեր 30,2010 00:00

\"\"

Երեկ Աշտարակում գրեթե նույնությամբ կրկնվեց այն միջադեպը, որը տեղի էր ունեցել 2008-ին Թալինում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ: «Արա, ամոթ ա: Սաղ սուտ ա ասում»,- ՀՅԴ հանրահավաքը վարողի ելույթին այսպես արձագանքեց ներկաներից մեկը (լուսանկարում՝ սեւ վերնաշապիկով): Հետագայում պարզվեց, որ նա նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանի փոքր եղբայրն է՝ Մասիս Մալխասյանը: Նրան սկզբում բավական զուսպ խնդրեցին հեռանալ հանրահավաքի վայրից, ինչը եւ պատկերված է լուսանկարում: Բայց հետո տարեց մի մարդ հարվածեց Մալխասյանի գլխին: Տեղի ունեցավ քաշքշուկ, որը հարթվեց միայն ոստիկանների միջամտությամբ: ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանն «Առավոտին» ասաց. «Իշխանությունը հավատարիմ է իր ձեռագրին, եւ միեւնույն սցենարն է օգտագործում՝ հանրահավաքներում անպայման ունենալ մի հերոս, որը պիտի փորձի սադրանք հրահրելով՝ ապակայունացնել վիճակը»: Սակայն ի տարբերություն Թալինի միջադեպի, երբ կալանավորվել էին հանդիպումը խոչընդոտողին կարգի հրավիրել փորձած Սափեյան եղբայրները, այս անգամ բերման ենթարկվեց Մասիս Մալխասյանը:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել