ԱՄՆ շոու-բիզնեսի աստղ Կիմ Քարդաշյանը փորձում է երջանիկ լինել միայնակ եւ վստահեցնում է, որ որեւէ մեկի հետ հանդիպելու կարիք չունի։ 29-ամյա աստղը կարծում է, որ մի օր կգտնի իր սերը, քանի որ դա կյանքն «ավելի հետաքրքիր» է դարձնում։ «Ես զգում եմ, որ տղամարդու կարիք չունեմ, բայց, միեւնույն ժամանակ, ես անհույս ռոմանտիկ եմ, կարծում եմ, որ կյանքում ինչ-որ մեկին ունենալը կյանքն ավելի հետաքրքիր է դարձնում։ Չեմ կարծում, որ կինը տղամարդու կարիք ունի՝ իրեն երջանիկ զգալու համար, բայց հաճելի է ինչ-որ մեկին ունենալը։ Այժմ ես միայնակ եմ, երջանիկ եւ ուրախ, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուրը կարող է ժամանակ տրամադրել նրան, ով իրեն դուր է գալիս»,- ըստ tert.am-ի՝ ասել է նա։