Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԻ ՏԿԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՇ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ԱՐԱԳ

Սեպտեմբեր 29,2010 00:00

Ամերիկացի գիտնականները պարզել են՝ երիտասարդ տարիներին խաչբառների ու գլուխկոտրուկների հանդեպ սերը կարող է հանգեցնել նրան, որ ծեր տարիքում տկարամտությունն սկսի ավելի արագ զարգանալ։ Չիկագոյի խոշորագույն բժշկական կենտրոնի աշխատակիցներն ավելի քան 1000 հիվանդի են հետազոտել, եւ որոշ հետաքրքիր տվյալներ են ստացել գլխուղեղի «վարժեցման» դրական ու բացասական կողմերի մասին։ Նախկինում ենթադրվում էր, որ իրենց ինտելեկտն ակտիվ օգտագործող մարդիկ ամբողջովին պաշտպանված են Ալցհայմերի հիվանդությունից, սակայն ամերիկացի գիտնականները պարզել են, որ դա միայն հետաձգում է տկարամտության առաջացումը։ Մտածող մարդկանց մոտ հիվանդության առաջին նախանշանների ի հայտ գալուց հետո այն շատ ավելի արագ է զարգանում, քան սովորական մարդկանց մոտ, ովքեր քիչ են օգտագործում իրենց ինտելեկտը։ Այս մասին գրում է MIGnews-ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել