Լրահոս
Օրվա լրահոսը

«E»-ԵՐԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Սեպտեմբեր 29,2010 00:00

15-18 տարի առաջ, երբ մեր շուկա ներմուծվեց մեծ քանակությամբ արտասահմանյան սնունդ՝ գեղեցիկ տուփերով, նկարներով, մեր հայրենակիցները դրանց վրա կարդում էին անհասկանալի «E» տառը՝ եռանիշ կոդերով: Իսկ ի՞նչ է դա նշանակում:

«E» տառը նշանակում է Եվրոպա, իսկ թվային կոդը՝ սննդային փոխարինիչի կամ էլ կոնսերվանտի (պահածոյացնող եւ պահպանող նյութ) բնութագիրն է: Եռանիշ թիվը, որն սկսվում է 1 թվանշանով, ներկող նյութեր են, 2-ը՝ պահածոյացնող նյութեր, 3-ը՝ հակաօքսիդիչներ, որոնք թույլ չեն տալիս, որ սննդամթերքը փչանա, 4-ը՝ կայունացուցիչներ, որոնք պահպանում են սննդամթերքի խտությունը (կոնսիստենցիա), 5-ը՝ էմուլգատորներ, 6-ը՝ համի եւ հոտի ուժեղացուցիչներ, 9-ը՝ հակափրփրեցնող նյութեր:

Այս «E»-երի մեջ, իհարկե, կան անվտանգ նյութեր, ինչպես, օրինակ, E-163 ներկող նյութը, որը պատրաստված է խաղողի հատիկի կեղեւից, E-338-ը կամ E-450-ը, որոնք սովորական ֆոսֆատներ են՝ անհրաժեշտ մարդու ոսկորների համար:

E-172-ը երկաթի օքսիդներ են, որոնք սննդամթերքին տալիս են սեւ գույն: Իսկ ահա E-230-ը, 231-ը եւ 232-ը օգտագործվում են նարինջն ու բանանը պահպանելու համար: Սա խիստ վտանգավոր ֆենոլ նյութն է: Իհարկե, վերը նշված պտուղները լվանալիս կեղեւից մաքրվում է նաեւ ֆենոլը եւ դառնում անվտանգ:

E-121-ը, այսպես կոչված՝ «ցիտրուսային ներկող նյութը» կամ էլ E-240-ը ներկայացնում են նույնպես վտանգավոր ֆորմալդեհիդ նյութը: E-173-ը՝ փոշի ալյումին, որով գունավորված են արտասահմանյան կոնֆետները եւ թխվածքեղենը, E-121-ը եւ E-240-ը խստիվ արգելված են Ռուսաստանում:

Եվ այսպես. վտանգավոր են՝ E-102, 110, 120, 124, 127, 129, 155, 180, 201, 220, 222-224, 228, 233, 242, 400-405, 501-503, 620, 636, 637:

Արգելված են՝ E-103, 105, 111, 121, 125, 126, 130, 152, 173, 952:

Կասկածելի են՝ E-104, 122, 141, 150, 171, 241, 477:

Քաղցկեղածին են՝ E-131, 142, 153, 210-219, 230, 240, 249, 252, 270, 280-283, 330, 954:

Աղիքային խանգարում կարող են առաջացնել՝ E-154, 626-635:

Վնասակար են մաշկի համար՝ E-160, 231, 232, 239, 951:

Խոլեստերին են՝ E-320, 321:

Խիստ վտանգավոր են՝ E-123, 510, 513, 527:

Նպաստում են արյան ճնշման բարձրացմանը՝ E-154, 250, 251:

Մաշկի վրա կարող են ցան առաջացնել՝ E-310-312, 907:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930